Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Սուրճը կանխարգելում է լյարդի հիվանդությունները

Սուրճը կանխարգելում է լյարդի հիվանդությունները

Առավոտյան մեկ բաժակ սուրճը թարմացնում եւ բարձրացնում է տրամադրությունը: Սակայն հետազոտողները ցույց են տվել, որ այն նաեւ օգտակար է լյարդի համար. օրական 2 գավաթ սուրճը քչացնում է լյարդի ցիռոզից մահվան վտանգը երկու երրորդով:

 

Hepatology ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սուրճը հատկապես օգտակար է ցիռոզի այն դեպքերում, որոնք առաջացել են ոչ վիրուսային հեպատիտից, հաղորդում է Newmax Health-ը՝ Medicall Xpress-ին հղումով:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով՝ աշխարհում բոլոր մահերի 1,3%-ը պայմանավորված է ցիռոզով, որը ԱՄՆ-ում մահվան պատճառների մեջ զբաղեցնում է 11-րդ տեղը:

 

Սինգապուրի Duke-NUS բժշկական դպրոցի եւ Սինգապուրի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 63.275 չափահաս չինացիների բժշկական գրառումները եւ կենսական սովորությունները, ովքեր ապրել են Սինգապուրում 15 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածում 14.298 մասնակիցներ մահացել են, որոնցից 114-ը՝ լյարդի ցիռոզից:

 

Արդյունքները ցույց են տվել, որ օրական մեկ գավաթից ավել սուրճ խմած մասնակիցների մոտ մահվան վտանգը 66%-ով ավելի ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չէին խմել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ